Լրահոս

18.07.2009 12:50


Եվրոպական Միության Եռյակի պատվիրակությունը կայցելի Հայաստան

           Ս. թ. հուլիսի 20-ին Հայաստան կժամանի Եվրոպական Միության Եռյակի պատվիրակությունը՝ Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտի (Carl Bildt) գլխավորությամբ:

            Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

            Էդվարդ Նալբանդյանի և Կառլ Բիլդտի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 20-ին։  Հանդիպումից անմիջապես հետո տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Այս խորագրի վերջին նյութերը