Լրահոս

07.09.2013 11:56


Երկրաշարժը զգացվել է Ախալքալաքից 25 կմ դեպի արևելք

Երկրաշարժը զգացվել է Ախալքալաքից 25 կմ դեպի արևելք

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.52-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրեց, որ տեղական ժամանակով ժամը 20.35-ին Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Ախալքալաք քաղաքից 25 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.380 և արևելյան երկայնության 43.800:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթապահ ոստիկանության կրտսեր սերժանտ Մ.Ռուշաձեի հետ, ով տեղեկացրեց, որ երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերվածություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը