Լրահոս

07.09.2013 11:46


Վնասվածքներ՝ կրակոցների հետևանքով

Վնասվածքներ՝ կրակոցների հետևանքով

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն է ստացվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.40-ին, «աջ աչքի բարդ թափանցող երջերաթաղանթի վերք» ախտորոշմամբ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է դիմել Բաղրամյան գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Գոռ Վ.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տղան վնասվածքն ստացել է օգոստոսի 27-ին, ժամը17.00-ի սահմաններում, իրենց գյուղի դաշտերում, անհայտ անձի կողմից կատարած կրակոցի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 10.30-ին, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի բարդ թափանցող վնասվածք` հրազենային կրակոցից, հետ-տրավմատիկ կատարակտա, ներակնային օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Դալար գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Արտյոմ Հ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքն ստացել է իրենց գյուղի դաշտում գործ անելու ժամանակ, անհայտ անձի կողմից պատահական կրակոցի հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ Արտյոմ Ա.-ն վնասվածքը ստացել է սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արազափ գյուղի դաշտերում, հոր` 1957 թ. ծնված Խաչիկ Հ.-ի (որսորդմիության անդամ է 1979 թ.-ից) կողմից «Չիֆսն» տիպի երկփողանի որսորդական հրացանից որսի ժամանակ արձակված պատահական կրակոցի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը