Այս տարվա առաջին 8 ամիսներին գնաճը կազմել է 16,4 տոկոս
Հայաստանում թանկացումները գնալով ահռելի չափեր են ստանում: Ինչպես գրում է գրել է «Ժողովուրդ» օրաթերթը, այս տարվա առաջին 8 ամիսներին գնաճը կազմել է 16,4 տոկոս, դա է վկայում ՀՀ Ազգային վիճակագրական Ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» վերնագրով զեկույցը: Ընդ որում, գնաճ է գրանցվել բոլոր ոլորտներում` պարենային ապրանքները թանկացել են 17,3 տոկոսով, վառելիքն ու էլեկտրաէներգիան` 23,3 տոկոսով բուժսպասարկումն ու դեղորայքը` 31 տոկոսով, այլ ապրանքներն ու ծառայությունները` 13,7 տոկոսով:
«Փաստորեն, անգամ պաշտոնական վիճակագրությունն է վկայում, որ Հայաստանում կյանքը գնալով թանկանում է, այն էլ զարմանալի տեմպով: Թեև այս թանկացումները մեզանում երևում են անգամ անզեն աչքով»,–գրել է թերթը։