Մեկնաբանություն

07.09.2013 01:26


«Պալաչը» հրապարակավ հայցեց Ծառուկյանի ներողամտությունը (տեսանյութ)

«Պալաչը» հրապարակավ հայցեց Ծառուկյանի ներողամտությունը (տեսանյութ)

Դեռևս խորհրդարանական, իսկ հետո նաև նախագահական ընտրությունների նախօրեին իշխանության վերին օղակներում մշակվել էր «Պալաչ» օպերացիան: Վերջինիս էությունն այն էր, որ Աբովյանում գտնվեց մի երիտասարդ գործարար, որին սկզբում մտցրին ՀՀԿ շարքերը, հետո խոստացան «տեր կանգնել» ու սկսեցին նրան Աբովյանում խոսեցնել Գագիկ Ծառուկյանի դեմ: Այս գործին լծվել էին իշխանության տակ աշխատող բոլոր «անկախ» լրատվամիջոցները: «Պալաչ» մականունով երիտասարդը մի պահ կորցրել էր իրականության զգացումը, մոռացել էր՝ ում շնորհիվ է կայացել, հավատացել էր իր նոր հովանավորների խոստումներին ու անցել մարդկային էթիկայի սահմանները: Այս ամբողջ պատմության նպատակը մեկն էր՝ սպառել Ծառուկյանի համբերությունը և նրան դրդել պատասխան քայլերի:
Մոտ երկու տարի տևեց այս պատմությունը, որի ավարտը եղավ այն, որ այսօր «Քինգ Դելյուքս»-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ նույն ինքը Պալաչը, գնահատեց Ծառուկյանի զսպվածությունը և հրապարակավ հայցեց նրա ներողամտությունը:
Մեզ մնում է արձանագրել հետևյալը․ Պալաչն այսօր կայացրեց իր կյանքի կարևոր որոշումներից մեկը՝ նա չցանկացավ խաղալիք դառնալ մի խումբ մարդկանց ձեռքին: Նա իր մեջ ուժ գտավ ու հրապարակավ հրաժարվեց խաղալ իրեն վերապահված դերը: Սա նրա կողմից արժանապատիվ քայլ էր: Պալաչը հասկացավ, որ այս իշխանությունների վրա հույս դնել հնարավոր չէ: Եթե սրանք «քցում» են Ֆյուլեին, Բարոզոյին ու ողջ ԵՄ-ին, մինչև վերջին պահը փորձում էին «քցել» Պուտինին, ապա Պալաչին գցելն ընդամենը րոպեի խնդիր էր լինելու:

Top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը