Աշխատող մայրերի երեխաներին մանկապարտեզ չեն ընդունո՞ւմ
Վերջերս Երեւանում շատ ծնողներ խոչընդոտների են հանդիպել՝ փորձելով իրենց երեխաներին պետական մանկապարտեզներ ընդունել։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը՝ հավելելով. «Որոշ մանկապարտեզների վարիչներ, ըստ ծնողների, փաստաթղթերը չեն ընդունել՝ պատճառաբանելով, որ բառացիորեն մի քանի օր առաջ նոր օրենք է ընդունվել, որի համաձայն, նախ՝ չաշխատող մայրերի երեխաներին մանկապարտեզ չեն ընդունում, երկրորդ՝ գրանցման և բնակության վայրի անհամապատասխանության դեպքում ևս երեխային մանկապարտեզ ընդունելը մերժվում է։ Ծնողների կարծիքով դա սոսկ իրենցից «մաղարիչ» կորզելու հերթական առիթն է...»,- գրում է «ՉԻ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: