Դադարեցնել ահաբեկչական գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ
2013 թ. հուլիս ամսից սկսած իշխանության տարբեր մարմինների կայացրած ապօրինի որոշումների դեմ քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի տարբեր գործողությունները ուղեկցվել են քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների բռնարարքներով, ծեծերով, ապօրինի բերման ենթարկումներով, քրեական հետապնդումներով:
Քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական ակտիվիստների կողմից իրենց հավաքների ազատության, կարծիքի արտահայտման իրավունքի իրականացման ոչ մի գործողության նկատմամբ ՀՀ ոստիկանությունը չի դրսևորել օրինապահ վերաբերմունք, որն ուղղված կլիներ բողոքի ցույցերի անխափան, անվտանգ իրականացմանը: Իշխանությունները ոստիկանությանը օգտագործել են իրենց կատարած ապօրինությունների և կայացրած որոշումների դեմ բողոքող քաղաքացիների ակցիաները ճնշելու նպատակով, որը հանդիսանում է ոստիկանական ուժերը որպես քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումների, բռնությունների, հետապնդումների գործիք օգտագործելու փաստ:
Ավելին, քաղաքացիական նախաձեռնությունների և ակտիվիստների նկատմամբ գործի դրվեցին այսպես կոչված «Հերերի պաշտպանության ահաբեկչական խմբավորումները», որոնք հանդես եկան որպես ակտիվիստների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հանցախմբեր, որոնց բացահայտման, նրանց գործողությունների կանխարգելման և կատարողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ՀՀ ոստիկանությունը արդյունավետ միջոցներ չկիրառեց:
ՀՀ իշխանությունները, հանձին՝ ՀՀ ոստիկանության, նման գիտակցված անգործության գործելակերպով ակնհայտորեն հովանավորում են ՀՀ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող հրոսակախմբերին և անմիջական, քաղաքական պատասխանատվություն են կրում այդ բռնությունների համար:
Նման գործելակերպը օրենքից դուրս է դնում ՀՀ իշխանություններին, հանձին՝ ՀՀ ոստիկանության և զրկում իրենց օրենքի անունից հանդես գալու և քաղաքացիների հանդեպ օրինական պահանջներ ներկայացնելու ոչ միայն բարոյական, այլև փաստացի իրավունքից: Դատապարտելով ՀՀ քաղաքացիների նկատմամբ ՀՀ իշխանությունների նման գործելակերպը, բնութագրելով այն իր բնույթով ահաբեկչական՝ սեփական քաղաքացիների նկատմամբ, պահանջում ենք՝
ՀՀ ոստիկանությունից
Անհապաղ դադարեցնել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից հարուցված ապօրինի քրեական գործերը և հետապնդումները
Հանրությանը հաշվետվություն ներկայացնել քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ կատարած հրոսակախմբերի բացահայտման ուղղությամբ ոստիկանության կողմից իբր գործադրված միջոցների և նրանց արդյունավետությունը ապացուցող հիմնավորումների մասին:
ՀՀ Գլխավոր դատախազից
անհապաղ քննության առարկա դարձնել զանգվածային լրատվական միջոցներով արձանագրված քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունների կանխարգելման, դրանց կատարողների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից կիրառված միջոցների, գործադրված ջանքերի, օրենքով սահմանված լիազորությունների արդյունավետությունը
հարուցել քրեական գործեր՝ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնական անգործության հիմքով, այն բոլոր դեպքերում, երբ ահաբեկչական խմբավորումների գործողությունները հանգեցրել են ծանր հետևանքների,
քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունների, բռնությունների դեպքերով հարուցելու քրեական գործեր:
ՀՀ Ազգային Ժողովին.
անհապաղ և արտահերթ քննության առարկա դարձնել ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների և ահաբեկչական խմբավորումների կողմից բռնությունների և դրանց կանխարգելման ուղղությամբ ՀՀ իրավապահ մարմինների գործադրած ջանքերի արդյունավետության հարցը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ