Լրահոս

07.09.2013 09:01


«Պաշտպանելով ուսանողների իրավունքները. հեռանկրաներ» խորագրով հանրային քննարկում

«Պաշտպանելով ուսանողների իրավունքները. հեռանկրաներ» խորագրով  հանրային քննարկում

Ս.թ. սեպտեմբերի 7-ին` ժամը 14.00-ին, ԵՄ կենտրոնի Երևանի գրասենյակում Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Պաշտպանելով ուսանողների իրավունքները. հեռանկրաներ» խորագրով հանրային քննարկումը: Քննարկումներին փորձագիտական զեկույցով հանդես կգա Եվրոպական ուսանողական միության Մարդու իրավունքների և սոլիդարության հարցերի համակարգող Գաբրիելա Բերգեն: Վերջինս կներկայացնի ուսանողների իրավունքների պաշտպանության հիմնական հեռանկարները ամբողջ աշխարհում և Եվրոպայում մասնավորապես, ինչպես նաև կանդրադառնա հետխորհրդային տարածաշրջանի երկրներում ուսանողների իրավունքների և շահերի ոտնահարման հիմնական միտումներին և դրանց պաշտպանության արդյունավետ մեխանիզմներին:

Գործնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական ուսանողական միության ներկայացուցիչը նախատեսում է մի շարք հանդիպումներ ուսանողական տարբեր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում: Այցի շրջանակներում վերջինս կներկայացնի նաև Եվրոպական ուսանողական միության պաշտոնական դիրքորոշումը ՀՀ-ում 2013-14 ուստարվա համար 11 պետական և 6 ոչ պետական բուհերի կողմից ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ:

Եվրոպական ուսանողական միությունը ուսանողական ներկայացուցչական համահավաք կազմակերպություն է, որը ներկայացնում և պաշտպանում է ավելի քան 13 միլիոն ուսանողների շահերն ու իրավունքները ողջ Եվրոպայում: Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան Եվրոպական ուսանողական միության լիիրավ անդամ է սկսած 2012թ.-ից:

Այս խորագրի վերջին նյութերը