Կարծիք

07.09.2013 01:10


Կարեն Թովմասյան.

Կարեն Թովմասյան.

Սերժ Սարգսյանի Հայաստանը իմիտացիաների և իլուզիաներ վիրտուալ Հայաստանն է, կեղծիքի, ստի, մոլորությունների ու խաբկանքների Հայաստանն է:

Սերժ Սարգսյանի ներկայացրած Հայաստանի որ մի բնագավառն էլ ուշադիր նայես իմիտացիա է, խաբկանք, կեղծիք ու սուտ:
Իմիտացիա, Խաբկանք, Կեղծիք և Սուտ որոնք պայթել, պայթում կամ պայթելու են օճառե պղպջակների նման:
Իմիտացիաների Հայաստանը դեռ մեկ շաբաթ առաջ դեմոկրատական էր, խաբկանքների Հայաստանում ոստիկանները բարի էին ու աղոթող, համբերատար ու հանդուրժող, բարեպաշտ ու մարդասեր, բայց հանկարծ եկավ խաբկանքներից հրաժարվելու ժամանակը ու այդ ժամանակ նույն ոստիկանները սկզբից դարձան "աղոթած" ապա կատաղած, անհամբեր ու անհանդուրժող ու արդեն ակտիվիստներին տանում են ոչ թե աղոթելու այլ քաղմասներ, եթե առաջ համբերատար էին մի կերպ փորձում դիմանալ հիմա արդեն անհամբեր սպասում են երբ են հերթական ակտիվիստին առևանգելու:
Հաշված օրերի ընթացքում դեմոկրատական խաբկանքների հետք էլ չի մնա, նրան փոխարինելու կգա բիրտ, ոստիկանապետական նախկին առանց խաբկանքների և իլուզիաների Հայաստանը, բայց քաղաքացին արդեն նախկինը չի Պայքարող, Անկախական, ու Ազատ Հայաստանի քաղաքացին այլևս իր ազատասիրությունն ու անկախությունը չի զիջի ոստիկանական մահակին, Պայքարող Հայաստանի քաղաքացուն այլևս չես վախեցնի բազազատիպ ոստիկանական տեռորով, ոստիկանական բաժիններ տանելով կամ գիշերային ահաբեկչական հարձակումներով:
Պայքարող, Ազատասեր ու Անկախական Հայաստանցին այլևս երբեք, երբեք չի ընկրկի ուժի առջև, կկանգի ու կդիմադրի, եթե պետք լինի ուժին ուժով կպատասխանի, սպառնալիքներին սպառնալիքներով, հարվածին հարվածներով:
Չեք մարսելու, Հաղթելու ենք!!!!!!!!!!

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Payqar?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը