Լրահոս

06.09.2013 14:00


ՀՅԴ–ն դեմ չէ, որ Վահան Հովհաննիսյանը դեսպան նշանակվի

ՀՅԴ–ն դեմ չէ, որ Վահան Հովհաննիսյանը դեսպան նշանակվի

Ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ Վահան Հովհաննիսյանը դեմ չեն, որ վերջինը դեսպան նշանակվի։ Այսօր այս մասին լրագրողներին ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Վահան Հովհաննիսյանն առարկություն չունի, կուսակցությունը ևս,–ասել է Կ. Մանոյանը՝ հավելելով, որ հերթը դեսպանընկալ երկրինն է. մնում է այն իր համաձայնությունը տա:

Կիրո Մանոյանը նաև կոչ է արել դաշնակցականին դեսպանի պաշտոն առաջարկելու մեջ աննորմալ բան չտեսնել։

–Նույնն է, թե հարցնեն՝ չի՞ կարող ԱԳՆ-ում լինել պրոֆեսիոնալ դիվանագետ, ով նաև դաշնակցական է,-ընդգծել է Կիրո Մանոյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը