Կարծիք

06.09.2013 13:11


Ծովինար Նազարյան.

Ծովինար Նազարյան.

Ոստիկանական ռեպրեսիաների հետևանքով ես անընդհատ տեսնում եմ ընդդիմադիր տարբեր շերտերի, որ հաճախ խռով են իրարից, ոստիկանական բաժանմունքների ու հիվանդանոցների մոտ։ Նրանք այսպես թե այնպես բարևում են իրար, ձեռք են սեղմում, թեև երկար չեն կանգնում իրար կողք։ Էլ չասած, որ ձևավորված քաղաքական–տնտեսական օրակարգերը համախմբում են այս բոլոր, իրարից տարբեր ու հաճախ իրարից խռով քաղաքական ուժերին։

Կարծում եմ՝ ժամանակն է, որ բոլորն իրար ձեռք սեղմեն ու իրար կողքի կանգնեն մի նպատակի համար` ՍՍ–ին հեռացնելու ու երկիրը փրկելու կապիտուլյացիոն պայմանագրերից` արտաքին ու ներքին ռեպրեսիաներից։ Կարծում եմ՝ նրանց բոլորի մեջ էլ այդքան պարկեշտություն կա, ու նրանք դա կանեն։ Իսկ մյուս հարցերով իրար թող մեղադրեն ու քլնգեն հետո, ոչ հիմա։

Ծովինար Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը