Լրահոս

06.09.2013 13:01


Ստեփանավանում որդին սպանել է հորը

Ստեփանավանում որդին սպանել է հորը

Սեպտեմբերի 4-ին` ժամը 22.20-ին, Շտապ օգնության կայանից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով կանչով մեկնելով 1965 թ. ծնված Սամվել Ջուլհակյանի տուն` նրան հայտնաբերել են մահացած:

Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է Ս. Ջուլհակյանի դիակը` կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վնասվածքի հետքով:

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, 1982 թ. ծնված Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր` Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին և պատճառել մահ:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Վանիկ Ջուլհակյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ սեպտեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը