Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի ավելի քան երկու տասնյակ բնակիչ գտնվում է Էջմիածնի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Բնակիչները թունավորվել են աղբյուրի ջրից։ 168.am-ի հետ զրույցում հիվանդանոցից տեղեկացրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, շատերի ջերմությունն իջել է, և անհանգստանալու կարիք չկա: Զանգվածային թունավորումներն սկսվել են 4 օր առաջ: Նախաշանները բոլորի դեպքում նույնն են եղել՝ բարձր ջերմություն, թուլություն, սրտխառնոց և լուծ: Բնակիչների խոսքերով՝ մի քանի ամիս առաջ գյուղում վթար է տեղի ունեցել: Գյուղացիները մի քանի անգամ զգուշացրել են, սակայն Ջրմուղից այդպես էլ չեն արձագանքել։ Գյուղի մի քանի հատվածներում խմելու ջրի և կոյուղու խողովակները միմյանց են խառնվել, ու հավանական է, որ ծորակից բնակիչները կոյուղու ջուր են խմել: Գյուղում հայտարարված արտակարգ դրությունը դեռ ուժի մեջ է. հակահամաճարակաբանության տեսչության ներկայացուցիչներն արդեն ստուգումներ են իրականացրել և հաստատել, որ թունավորումների պատճառը ջուրն է: Ջրմուղի աշխատակիցները խոստացել են փոխել խողովակները:
Զանգվածային թունավորում ջրից Արմավիրում