Օտարերկրյա ներդրումներն ավելի քան 60 տոկոսով նվազել են
Այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները նվազել են 64.2 տոկոսով. այդ մասին է փաստում ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցը: «Այս թիվը, թերևս, կարելի է համարել աննախադեպ, քանի որ վերջին տարիներին նման կտրուկ անկում չէր գրանցվել, այդ ցուցանիշը 50 տոկոսից չէր անցել: Ընդ որում, իրենց ներդրումները մեր երկրում նվազեցրել են գրեթե բոլոր երկրները, այդ թվում` մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Շվեյցարիան և այլն»,–գրում է «Ժողովուրդը»։
Օտարերկրյա ներդրումներն ավելի քան 60 տոկոսով նվազել են
Այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները նվազել են 64.2 տոկոսով. այդ մասին է փաստում ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցը:
«Այս թիվը, թերևս, կարելի է համարել աննախադեպ, քանի որ վերջին տարիներին նման կտրուկ անկում չէր գրանցվել, այդ ցուցանիշը 50 տոկոսից չէր անցել: Ընդ որում, իրենց ներդրումները մեր երկրում նվազեցրել են գրեթե բոլոր երկրները, այդ թվում` մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Շվեյցարիան և այլն»,–գրում է «Ժողովուրդը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։