Աշխարհ

06.09.2013 12:06


ԱՄՆ-ը մերժել է Աշոտ Եղիազարյանին արտահանձնելու Ռուսաստանի դիմումը

ԱՄՆ-ը մերժել է Աշոտ Եղիազարյանին արտահանձնելու Ռուսաստանի դիմումը

«Իզվեստիայի» փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մերժել է Պետդումայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանին արտահանձնելու Ռուսաստանի դիմումը։ Թե ի՞նչ պատճառաբանությամբ, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Փուջա Յունժունավալը հրաժարվել է նշել:

Աշոտ Եղիազարյանը քաղաքական ապաստան ստանալու նպատակով ընտանիքի հետ միասին ԱՄՆ է մեկնել 2010-ին։ Ավելի վաղ նա Մեծ Բրիտանիայում էր։ Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է առավելապես խոշոր չափերի խարդախության համար։ ՌԴ դատարանը նրան ձերբակալելու մասին որոշումը կայացրել էր հեռակա կարգով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը