Լրահոս

06.09.2013 10:30


ՀԱԿ–ը դատապարտում է կատարված վանդալիզմը

ՀԱԿ–ը դատապարտում է կատարված վանդալիզմը

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում է ակտիվիստներ Սուրեն Սաղաթելյանի և Հայկակ Արշամյանի դեմ իրականացված բռնությունը:

Հայտարարության մեջ ասված է. «Վարչախումբը շարունակում է կառչած մնալ իր դեմ ուղղված քաղաքական ու քաղաքացիական պայքարի մասնակիցներին հակադարձելու` զազրելի ահաբեկչական մեթոդներին։ Ծպտված մի ավազակախմբի հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ակտիվիստներ Հայկակ Արշամյանն ու Սուրեն Սաղաթելյանը։ Թվով 6-7 հոգի ջարդարարները հետապնդել, ապա մթի քողի տակ ծեծի են ենթարկել ակտիվստներին եւ դիմել փախուստի։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիների համար հատկապես, սա ծանոթ ձեռագիր է. մի մեթոդ, որը վարչախումբը կիրառել է ինչպես ոստիկանական աշխատողների, այնպես էլ` իր վերահսկողության տակ գտնվող քրեական տարրերի կատարմամբ։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է կատարված վանդալիզմը, ինչը մինչեւ վերջ չբացահատման դեպքում, անվերապահ վերագրելու է իշխանությանը։

Այս խորագրի վերջին նյութերը