Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1958 թ. ծնված Դուխիկ Խ.-ն և հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով 15 րոպե առաջ իր տղային տնից տարել են:
Նույն օրը՝ ժամը 11.00-ին, Դուխիկ Խ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 09.00-ին 3 անհայտ անձինք Ներքին Չարբախի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9 տան մոտից, որդու` 1980 թ. ծնված Հարություն Ա.-ի կամքին հակառակ, ֆիզիկական բռնություն գործադրելով, նստեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և առևանգել:
Ոստիկանության Շենգավիթի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարություն Ա.-ին առևանգել են 1966 թ. ծնված Գևորգ Գ.-ն, 1977 թ. ծնված Համլետ Գ.-ն, 1976 թ. ծնված Հովիկ Ա.-ն և 1985 թ. ծնված Պատվական Գ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 21.20-ին, վերջիններս ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունքներ:
Առևանգողները ներկայացել են ոստիկանություն