Լրահոս

06.09.2013 10:08


Բողոքի ցույց և երթ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հայտարարության

Բողոքի ցույց և երթ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հայտարարության

Այսօր՝ ժամը 14:00-ին, Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ գտնվող Եվրամիության ներկայացուցչության դիմաց նախատեսվում է բողոքի գործողություն իրականացնել՝ ընդդեմ Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության։ Այս միջոցառման կազմակերպիչները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Սերժի որոշումը Հայաստանի որոշումը չէ» էջում ընդգծում են.

«Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու հայտարարությունը չի հանդիսանում ՀՀ քաղաքացիների ցանկության արտացոլում»։

Սեպտեմբերի 11–ին՝ ժամը 15.00–ին էլ «Հայազն» կուսակցությունն է նախատեսում բողոքի երթ անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտից դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը