Կարծիք

06.09.2013 09:30


Ծովինար Նազարյան

Ծովինար Նազարյան

Խորհրդային դիսիդենտ Ստեփան Զատիկյանին գնդակահարած գեբեշնիկների հայ հոգեզավակները բերման են ենթարկում նրա որդուն... Այ ՀՀԿ–ական նախկին «անկախական» ու «դիսիդենտ» երեւակայող Վազգեն Կարախանյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Շողիկ Ասոյան ու մյուս «նժդեհակերպներ», դե ձեն հանեք, դե անարգանքի սյունին գամեք ձեր կոմսոմոլ չեբուռաշկին իր մենթերի հետ միասին, դե մի անգամ թքեիք ձեր խորհրդի նիստի վրա, (առանց ձեզ էլ միաձայն կողմ կքվեարկեր հավատարիմ հոտը) ու դուրս գայիք պաշտպանելու երիտասարդ Զատիկյանին, որ հենց ձեր դռան մոտ ձեզ ամոթանք է տալիս երկիրը ծախելու համար... Բայց դուք վաղուց Զատիկյանի ընկերը չեք, դուք վաղուց էն գեբեն եք, որ սպանեց Զատիկյանին։ Դուք որ ադրբեջանցիների պես եք Սասուն Միքայելյանին գերի վերցնում ու ցուցադրում հեռուստատեսությամբ, դուք որ Նժդեհի ժառանգին քանի ամիս է` ձեր չեբուռաշկա կոմսոմոլի դռանն եք թողել` անտուն ու անօթեւան, դուք, որ նժդեհին էլ եք խմբագրում` նրան մասին պատմությունից զտելով բոլշեւկների դեմ նրա կռիվը, դուք որ ռուսի սապոգներն եք լիզում, դուք որ ոչ մի սրբություն չունեք...

Ծովինար Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը