«Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակցին մեկնաբանելով Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշումը՝ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել անունը, ասել է, որ ելնելով ազգային շահերից՝ բոլոր երկրներն էլ իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է «azatutyun.am»–ը։
«Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշել, թե ինչ դաշինքների և առևտրական համաձայնագրերի այն կարող է միանալ»,–նշել է պաշտոնյան։ Ամերիկացի դիվանագետը նաև ասել է, որ ԱՄՆ–ը քաջալերում էր Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը և բարեփոխմանը։ «Մենք խրախուսում ենք Հայաստանին հավատարիմ մնալ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում իր մի շարք հանձնառություններին և ամենակարևորը՝ իր նվիրվածությանը հետագա ժողովրդավարացմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումներին և եվրաինտեգրմանը», –ամփոփել է ԱՄՆ պաշտոնյան։
Վաշինգտոնից արձագանքել են Հայաստանի որոշմանը
«Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակցին մեկնաբանելով Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշումը՝ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել անունը, ասել է, որ ելնելով ազգային շահերից՝ բոլոր երկրներն էլ իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է «azatutyun.am»–ը։
«Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշել, թե ինչ դաշինքների և առևտրական համաձայնագրերի այն կարող է միանալ»,–նշել է պաշտոնյան։
Ամերիկացի դիվանագետը նաև ասել է, որ ԱՄՆ–ը քաջալերում էր Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը և բարեփոխմանը։
«Մենք խրախուսում ենք Հայաստանին հավատարիմ մնալ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում իր մի շարք հանձնառություններին և ամենակարևորը՝ իր նվիրվածությանը հետագա ժողովրդավարացմանը, քաղաքական և տնտեսական բարեփոխումներին և եվրաինտեգրմանը», –ամփոփել է ԱՄՆ պաշտոնյան։