«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում Տավուշի մարզի Բերդի պատմության ու կենցաղի արգելոց-թանգարանում բացվել է «Դիլիջանը` նկարիչների աչքերով» ցուցահանդեսը: Ներկայացված աշխատանքներից 14 գեղանկարները «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի հավաքածուից են: Բնապատկերներ, դիմանկարներ, բնանկար. արվեստի 8 գործ էլ ցուցահանդեսին ներկայացրել է տավուշցի Ռոմեո Մելիքյանը: Ճանաչված նկարիչ Լեսինգ Աղաքարյանի աշխատանքներում էլ մարզի հուշարձաններն են, բնապատկերները:
Նկատի ունենալով միջոցառման կարեւորությունը եւ նպատակը` հնարավորինս մեծ ընդգրկումներով հանրահռչակել մեր մշակույթը, կազմակերպիչները որոշեցին շրջիկ ցուցահանդես անցկացնել մարզի կրթական օջախներում: Դա համընկավ նոր ուսումնական տարվա մեկնարկին` յուրօրինակ խորհուրդ հաղորդելով նախաձեռնությանը: Բերդի պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները /շուրջ 300 հոգի/ բուհում ներկայացված աշխատանքների առաջին ’’դատավորները’’ եղան: Շրջիկ ցուցահանդեսը կհյուրընկալվի նաեւ Բերդի հանրակրթական չորս դպրոցներում, մարզի ուսումնական այլ հաստատություններում:
Սահմանամերձ Տավուշը հարուստ է մշակութային ժառանգությամբ: Մարզի բնակիչներն էլ միշտ աչքի են ընկել սահմանը պահելու վճռկանությամբ, տոկունությամբ: Մշակութային ժառանգության պահպանությունն էլ ոչ պակաս ռազմավարական նշանակություն ունի: Մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման նկատառումով էլ նախատեսվում է ցուցահանդեսը ներկայացնել նաեւ սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչներին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
Տավուշը տավուշցիների աչքերով. ցուցահանդես Բերդում