Ճակատագրական որոշումներ կայացնելու իրավունքը պետք է ժողովրդի ձեռքում լինի
Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի պաշտոնը ժողովրդի իշխանության յուրացման միջոցով զբաղեցնող Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ` ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպումից հետո, անակնկալ հայտարարություն է արել այն մասին, իբրև թե Հայաստանը ցանկություն ունի միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:
Արցախի հարցի լուծման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, վերպետական միջազգային կազմակերպություններին (Եվրասիական կամ Եվրոպական միություններ), ինչպես նաև ռազմաքաղաքական դաշինքներին անդամակցման հարցերը վերաբերում են հայության ռազմավարական շահերին:
Նման հարցերն իրենց բնույթով ու տրամաչափով ճակատագրական նշանակություն ունեն ամբողջ ազգի համար, ուստի դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը բացառապես ժողովրդին է պատկանում: Որևէ պետական կառավարման մարմին` խորհրդարան, նախագահ կամ կառավարություն, եթե անգամ լեգիտիմ կերպով է ձևավորվել, չի կարող նման հարցերի վերաբերյալ հանդես գալ և որոշումներ կայացնել Հայաստանի անունից:
Մինչդեռ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի պարագայում սովորական է դարձել գաղտնի ռեժիմով ու միանձնյա կերպով ազգի թիկունքում նման որոշումների կայացումը:
Մաքսային միությանը միանալը` որպես հետագայում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհով Եվրասիական միության կազմում հայտնվելու առաջին քայլ, ինչպես նաև Եվրոպական Միության հետ Ասոցացման պայմանագրի կնքումը` որպես այդ Միության կազմում հայտնվելու նախադուռ, ենթադրում են ՀՀ ինքնիշխանության և հայության ռազմավարական շահերի միակողմանի զիջում հանուն այդ կազմակերպությունների նպատակների:
Մասնավորապես` նման հեռանկարը, դեռևս չկարգավորված Արցախյան հակամարտության պայմաններում, Արցախի հետ ՀՀ ձևական սահմանի պրոբլեմը տեղափոխելու է միջազգային հարաբերությունների նոր համատեքստի մեջ` դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով: Այս հեռանկարից հրաժարվելու հիմնավոր պատճառներ են նաև տարածաշրջանային անկայունությունը և նրա ամբողջ տարածքում պատերազմի բռնկման վտանգն ու դրա հնարավոր հետևանքները, քանի որ դա Հայաստանին կզրկի նման իրավիճակներում կենսականորեն անհրաժեշտ ինքնուրույնությունից ու ճկունությունից:
Վերպետական կազմակերպություններին մաս կազմելու հեռանկարը չի կարող դիտարկվել անգամ Արցախյան հակամարտության հայանպաստ լուծումից ու տարածաշրջանում որոշակի կայունության հաստատումից հետո, քանի որ տեսանելի ապագայում Հայ ժողովրդի և հայկական պետության գերխնդիրը ցեղասպանության հետևանքների ամբողջական հաղթահարումն է լինելու, ինչը ենթադրում է Հայաստանի արտաքին անվտանգության առավելագույնս ճկուն, դինամիկ և արդյունավետ ռազմավարություն, որի առանցքը պետք է լինի Հայաստանակենտրոնությունը:
Մինչդեռ գոյություն ունեցող վերպետական միջազգային կազմակերպությունները, հատկապես համադաշնության սկզբունքով ձևավորվողները, որոնց դասին են պատկանում նաև Եվրասիական Միությունը և Եվրոպական Միությունը, ինչպես նաև ռազմաքաղաքական դաշինքները, ոչ միայն նման նպատակ չեն հետապնդում, այլև համատեքստային հակասության մեջ են այս գերխնդրի հետ: Ավելին, դրանց ներկազմակերպական կանոնները օբյեկտիվորեն կաշկանդում և էապես նվազեցնում են անդամակցող պետությունների հնարավորությունները կազմակերպության նպատակներին չհամապատասխանող խնդիրների լուծման գործում:
Միայն Հայաստանի և նրա քաղաքացիների` լիարժեք կերպով ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության պահպանումը կարող է այս անկայուն ժամանակներում մեր երկիրը ոչ միայն փրկել հերթական անգամ աշխարհաքաղաքական առևտրի մանրադրամ դառնալու հեռանկարից, այլև նրան վերածելու ներկայիս քաղաքակրթական խզվածքը կամրջող քաղաքական սուբյեկտի ու տարածաշրջանային կայունարարի:
Այս առումով հայ ժողովրդի թիկունքում նրա շահերի հաշվին ձեռք բերվող պայմանավորվածությունները ծառայելու են միայն օտարի շահերին և կոչված են մեր երկրի ինքնիշխանության, բարեկեցության և ժողովրդավարության հեռանկարի կորստի հաշվին կարճաժամկետ հեռանկարում հետաձգելու Հայաստանում արմատական բնույթի քաղաքական ու սոցիալ-տնտեսական փոփոխությունները և ոստիկանապետական մեթոդներով երկարաձգելու քաղաքական ինքնակոչի անփառունակ կառավարման ժամկետը:
Նախախորհրդարանը խստորեն դատապարտում և մերժում է ՀՀ ինքնիշխանությունը վտանգող որևէ քաղաքական զարգացում և ի տես վերահաս ազգային աղետի բոլոր քաղաքական-քաղաքացիական ուժերին կոչ է անում միավորել ջանքերն ու պայքարել հանուն ազգային և մարդկային արժանապատվության ու ազատության, հանուն մեր երկրի ազգային-ժողովրդավարական հեռանկարի, ինչպես նաև հայության անօտարելի իրավունքների վերականգնման:

Նախախորհրդարանի քարտուղարություն