Աշխարհ

05.09.2013 16:05


Ալեն Դելոն. «Մենք ծնվել ենք կանանց սիրելու համար, այլ ոչ թե տղամարդկանց հետ հանդիպելու»

Ալեն Դելոն. «Մենք ծնվել ենք կանանց սիրելու համար, այլ ոչ թե տղամարդկանց հետ հանդիպելու»

Ֆրանսիայում մայիսի վերջին միասեռ ամուսնությունների վերաբերյալ ընդունված օրենքը շարունակում է մնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Բոլոր ֆրանսիացիները չէ, որ միատեսակ են վերաբերվում այն փաստին, որ, համաձայն օրենքի, Ֆրանսիայում միասեռ ամուսինները կարող են երեխաներ որդեգրել: Մասնավորապես ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը տեղական ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է. «Կներե՛ք, սակայն սա բնությանը դեմ է: Մենք ծնվել ենք կանանց սիրելու համար, այլ ոչ թե տղամարդկանց հետ հանդիպելու: Փորձում եմ լինել հանդուրժող և ոչինչ չեմ ասում միասեռ ամուսնությունների մասին, սակայն կարծում եմ՝այդպիսի զույգերը չպետք է երեխա որդեգրեն»:

Թեև դերասանի կարծիքը վատ է ընդունել հակառակ կողմը, սակայն Դելոնն ընդգծել է, որ ունի սեփական խոսքի իրավունքը:

Այս խորագրի վերջին նյութերը