Լրահոս

05.09.2013 16:07


Պարզաբանումներ ստանալու համար ԱԳՆ պաշտոնյաները կհրավիրվեն ԱԺ

Պարզաբանումներ ստանալու համար ԱԳՆ պաշտոնյաները կհրավիրվեն ԱԺ

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև Մաքսային միության շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար ԱԳՆ պատասխանատուներին հանձնաժողով հրավիրելու հարցը:
Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է խորհրդարան հրավիրել ԱԳՆ պաշտոնյաներին՝ պատգամավորներին այդ երկու գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը