Սերժ Սարգսյանի որոշումը մերկացրեց ԵԺԿ–ում ՀՀԿ-ի անդամության կեղծ լինելը
Սերժ Սարգսյանի որոշումը՝ Վլադիմիր Պուտինին հանձնել Արցախի, Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանների մաքսային վերահսկողությունը, մերկացրեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում ՀՀԿ-ի անդամության կեղծ լինելը։ Ավտորիտար, անփոփոխ իշխանություններով միջպետական միավորմանն անդամակցելը բխում է Հայաստանում գործող հակասահմանադրական ուժերի իղձերից։ Ակնհայտ է մոտ ապագայում այդ ուժերի միավորումը` Սերժ Սարգսյանի հավերժ իշխանությունը հաստատող սահմանադրական կարգ ձեւավորելու հարցում։
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցածն ապացուցում է, որ 2013թ․ նախագահական ընտրությունների բոլոր մասնակիցներին, ներառյալ եվրոպական դիտորդներին, Հայաստանում շինծու ընտրությունները կասեցնելու վերջնագիր ներկայացնելը լիովին համապատասխանել է հայ ժողովրդի ազգային եւ միջազգային հանրության իրական շահերին։
Ենթադրում եմ, որ ԱՄՆ եւ Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատուներն արդեն գիտակցում են այն վնասի չափը, որը հակասահմանադրական քաղաքական ուժերի լեգիտիմացման արդյունքում պատճառվել է հայ ժողովրդի քաղաքական գիտակցությանը:
Հայաստանում խոսքի եւ հավաքների ազատության ոլորտում քաղաքացիների լայն զանգվածները ուղիղ ժողովրդավարության սկզբունքով քաղաքացիական գործընթացներին ազդեցիկ մաս դարձնելու համար, այսօրանհրաժեշտ են արդյունավետ եւ արագ արձագանքող գործողություններ։
Քաղաքացիական շարժման մասնակիների կյանքը, առողջությունը, արժանապատվությունն ու ազատությունները պաշտպանելու գործում անհրաժեշտ գործոն է Արեւմուտքի հստակ ու սկզբունքային դիրքորոշումը մարդու իրավունքների դեմ Հայաստանի վարչախմբի քաղաքականությունը սանձելու ուղղությամբ:

Անդրիաս Ղուկասյան