Լրահոս

05.09.2013 14:52


Շավարշ Քոչարյանն ասում է, թե չի ասել. 180 աստիճանի շրջադարձ (տեսանյութ)

Շավարշ Քոչարյանն ասում է, թե չի ասել. 180 աստիճանի շրջադարձ (տեսանյութ)

Ընդամենը օրեր առաջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պնդում էր. «Եթե դու միանում ես Մաքսային միությանը, ապա կորցնում ես քո սուվերենությունը»։–Նա նաև բազմաթիվ հիմնավորումներ էր բերում, թե ինչու Հայաստանը չպետք է միանա Մաքսային միությանը։

Սեպտեմբերի 3–ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, փաստորեն, Շավարշ Քոչարյանը, մեղմ ասած, բավականին անհարմար դրության մեջ էր հայտնվել։ Շատերի կողմից բարձրացվում էր նաև նրան պաշտոնանկ անելու անհրաժեշտությունը։

Այսօր, սակայն, ՀՀ կառավարության նիստից հետո Շավարշ Քոչարյանը 180 աստիճանի շրջադարձ է կատարել և հրաժարվել իր իսկ խոսքերից։

Ներկայացնում ենք ՀՀ փոխարտգործնախարարի այսօրվա և օրեր առաջ արված միմյանց հակասող հայտարարությունները։

Տեսանյութերը՝ a1plus–ի ևԱրմնյուզ–ի

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը