Լրահոս

17.07.2009 18:53


Ժիրայր Սեֆիլյանը՝ Սուրեն Սուրենյանցի հայտարարության մասին

Ժիրայր Սեֆիլյանը՝  Սուրեն Սուրենյանցի հայտարարության մասին

-Այն հայտարարությունը, որ տարածքներն ազատագրվել են, որ հետագայում առևտրի առարկա դարձնենք Սերժ Սարգսյանն արդեն 5-6 տարի առաջ արել էր։ Այդ ժամանակ մենք հակադարձել էինք Սերժ Սարգսյանին և նա չէր կարողացել մեր հակադարձմանն արձագանքել։ Հիմա Սուրեն Սուրենյանցն է կրկնում Սերժ Սարգսյանին և դա նրա խնդիրն է։ Բոլորս գիտենք, որ ՀԱԿ-ում Արցախյան հարցի հետ կապված երկու կարծիք կա։ Մեկը փոխզիջումների կարծիքն է, սակայն, եթե այդ մարդիկ փոխզիջումը հասկանում են մադրիդյան սկզբունքների շրջանակում, ապա ինձ համար զարմանալի է, թե այդ մարդիկ ինչո՞ւ են գտնվում ընդդիմության դաշտում։ Եթե նրանք Սերժ Սարգսյանի հետ համակարծիք են, ավելի լավ կլինի գնան Սերժի մոտ,- Սուրեն Սուրենյանցի հայտարարության վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Հայ կամավորականների համախմբման ազգային նախաձեռնության համակարգող, ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը