Միթե՞ մենք պետք է կրկնենք անցյալի սխալներն ու մտնենք այն ցեխը, որ 1045թ. մտանք ու վերջ տվեցինք Անիի Բագրատունյաց իշխանությանը` 10 դար զրկվելով պետականությունից ... 1021թ. Հովհաննես-Սմբատը սեփական կաշին փրկելու և իր իշխանությունը պահելու համար դավաճանեց հայ ժողովրդին` գրելով կտակ, որ իր մահից հետո Անիի թագավորությունը անցնելու է Բյուզանդական կայսրությանը: Հովհաննես-Սմբատի մահանալուց հետո (1041թ.) Անիում Հայոց թագավոր է օծվում երիտասարդ Գագիկ Բ-ն: 18-ամյա արքան փորձում է կենտրոնացնել իշխանությունն իր ձեռքում ու ամրապնդել խարխլված պետականության հիմքերը, սակայն Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը հավատարիմ մնալով Հովհաննես-Սմբատի կտակին՝ իշխան Վեստ Սարգսի գործակցությամբ` 1045-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ ուղարկում են Կ. Պոլիս, որպեսզի ներկայանա Կոստանդին Մոնոմախ կայսրին: Գագիկ Բ–ն երկար դիմադրում է կայսրին, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը կայսրին են ուղարկում Անիի բանալիները ու հայտնում, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ–ն հրաժարվում է գահից։ Հանցակցելով հայկական պետականության կործանմանը՝ կաթողիկոսը հույս ուներ Բյուզանդիայի հովանավորությամբ ամրապնդել իր կաթողիկոսական իշխանությունը։ Սակայն կայսրությունը մտադիր էր վերացնել նաև Հայ եկեղեցու անկախությունը: Հ.Գ. Սա մեր վերջին պետականությունն է, մեր վերջին մասունքը, որ սեփական նորածնի նման` կյանքներս պետք է ներդնենք այս հողի հարատևմանը: Բայց, երբ... վիժվածքները հոշոտելու են Հայաստանի վերջին պատառն ու այլևս երկնքում և երկրում որևէ մեկը նեցուկ ու ապավեն չեն լինելու մեզ և գլորվելով դեպի անդունդ` իսպառ վերանալու ենք պատմության թատերաբեմից . . .
Միթե՞ մենք պետք է կրկնենք անցյալի սխալները
Միթե՞ մենք պետք է կրկնենք անցյալի սխալներն ու մտնենք այն ցեխը, որ 1045թ. մտանք ու վերջ տվեցինք Անիի Բագրատունյաց իշխանությանը` 10 դար զրկվելով պետականությունից ...
1021թ. Հովհաննես-Սմբատը սեփական կաշին փրկելու և իր իշխանությունը պահելու համար դավաճանեց հայ ժողովրդին` գրելով կտակ, որ իր մահից հետո Անիի թագավորությունը անցնելու է Բյուզանդական կայսրությանը:
Հովհաննես-Սմբատի մահանալուց հետո (1041թ.) Անիում Հայոց թագավոր է օծվում երիտասարդ Գագիկ Բ-ն: 18-ամյա արքան փորձում է կենտրոնացնել իշխանությունն իր ձեռքում ու ամրապնդել խարխլված պետականության հիմքերը, սակայն Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը հավատարիմ մնալով Հովհաննես-Սմբատի կտակին՝ իշխան Վեստ Սարգսի գործակցությամբ` 1045-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ ուղարկում են Կ. Պոլիս, որպեսզի ներկայանա Կոստանդին Մոնոմախ կայսրին: Գագիկ Բ–ն երկար դիմադրում է կայսրին, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը կայսրին են ուղարկում Անիի բանալիները ու հայտնում, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ–ն հրաժարվում է գահից։
Հանցակցելով հայկական պետականության կործանմանը՝ կաթողիկոսը հույս ուներ Բյուզանդիայի հովանավորությամբ ամրապնդել իր կաթողիկոսական իշխանությունը։ Սակայն կայսրությունը մտադիր էր վերացնել նաև Հայ եկեղեցու անկախությունը:
Հ.Գ. Սա մեր վերջին պետականությունն է, մեր վերջին մասունքը, որ սեփական նորածնի նման` կյանքներս պետք է ներդնենք այս հողի հարատևմանը:
Բայց, երբ... վիժվածքները հոշոտելու են Հայաստանի վերջին պատառն ու այլևս երկնքում և երկրում որևէ մեկը նեցուկ ու ապավեն չեն լինելու մեզ և գլորվելով դեպի անդունդ` իսպառ վերանալու ենք պատմության թատերաբեմից . . .
Գուրգեն Ասատրյան