Լրահոս

05.09.2013 12:05


Քաղաքագետ. «Պետության կայացումը բացառապես կախված է մեզանից»

Քաղաքագետ. «Պետության կայացումը բացառապես կախված է մեզանից»

Այսօրվա ասուլիսին քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանն, անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշմանն, ընդգծել է, որ պետության կայացումը բացառապես կախված է մեզանից` ոչ ԵՄ կառույցներ մտնելուց, ոչ էլ ՌԴ հետ հարաբերվելուց: «Հայաստանը կողմնորոշվեց դեպի Մաքսային միություն: Դժվար է ասել` այս պարագայում Հայաստանի ինքնիշխանությունը նվազեց, թե ոչ: Եթե ունենանք լավ իշխանություն, հստակ կգնանք քաղաքական գործընթացի հունով, ինչպես Ղազախստանը, Բելառուսը: Սրանք հարցեր են, որոնք մեզանից են կախված»,- ասել է քաղաքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը