Լրահոս

05.09.2013 10:50


Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել

Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել

Այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նա դանակով մի քանի հարվածներ է հասցրել իր մարմնին, կտրել երակները։ Ստացած մարմնական վնասվածքներով լուսադեմին Ա. Մարգարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է։ Նախնական տեղեկություններով՝ Ա. Մարգարյանի մարմնի զննությամբ արձանագրվել է որովայնի առաջնային պատի վրա թափանցող 4 վնասվածք՝ լյարդի վնասումով, որովայնի հետին պատի հեմատոմա եւ ձախ ձեռքի երակների երկու վնասվածք՝ ոչ խոր։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են խոհանոցային դանակը, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել։ Ա. Մարգարյանն ինքնասպանությունը փորձել է կատարել Գ. Մարգարյանի նկարի առաջ։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը