Լրահոս

05.09.2013 09:07


Եվրոպական հանձնաժողովն արձագանքել է Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշմանը

Եվրոպական հանձնաժողովն արձագանքել է Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշմանը

Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես, ասված է. «Երեք ու կես տարվա աշխատանքներից հետո` այս տարվա հուլիսին մենք ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի տարածքի ստեղծման շուրջ բանակցությունները: Այս համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտար, Եվրամիության աջակցությամբ, իրագործել համընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրացիայի վրա հիմնված համապարփակ բարեփոխումների և արդիականացման ծրագիրը: Մենք նկատի կունենանք Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ակնհայտ ցանկությունը: Միաժամանակ Հայաստանից ակնկալում ենք հստակություն՝ սեփական մտադրությունների, ինչպես նաև այն խնդրի պարզաբանման հարցում, թե ի՞նչ ճանապարհով է ցանկանում Հայաստանը ապահովել Մաքսային միության և ԱՀ/ԽՀԱԱՏ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը: Այս խորհրդակցությունների ավարտին մենք կներկայացնենք մեր եզրակացությունը հետագայի համար:

Կրկին ցանկանում ենք ընդգծել, որ ԱՀ/ԽՀԱԱՏ-ը բազմակողմանի բարեփոխումների մոդել է և ոչ թե խաղ, որտեղ կան հաղթողներ և պարտվողներ»:

Այս խորագրի վերջին նյութերը