Լրահոս

04.09.2013 17:55


Հարկ եղած դեպքում Սիրիան կհարվածի ոչ միայն Իսրայելին, այլ նաև Թուրքիային և Հորդանանին

Հարկ եղած դեպքում Սիրիան կհարվածի ոչ միայն Իսրայելին, այլ նաև Թուրքիային և Հորդանանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կպաշտպանի Սիրիայի կառավարության դեմ ուղղված ցանկացած դաշինքի, սակայն չի մանրամասնել` այդ աջակցությունը ռազմական բնույթ կկրի՞, թե՞ ոչ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի զինված ուժերը բարձր ռազմական պատրաստվածության մակարդակի են հասցվել դիմադրելու համար Սիրայի կողմից հնարավոր բոլոր սպառնալիքներին:

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն այս կապակցությամբ հայտարարել է, որ սեփական շահերը պաշտպանելու նպատակով Թուրքիան կօգտագործի բոլոր միջոցները:

Իր հերթին Սիրիան հայտարարել է, որ կհարվածի Թուրքիային և Հորդանանին, եթե նրանք մասնակցեն Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից ծրագրվող օպերացիային:

Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է. «Դամասկոսը կհարվածի ոչ միայն Իսրայելին, այլև հարևան երկրներին՝ Թուրքիային և Հորդանանին, եթե նրանք մասնակցեն ԱՄՆ-ի հակասիրիական գործողությանը»:

Միքդադը նաև հայտարարել է. «Երբ պատերազմը մեկնարկի, ոչ ոք չի կարողանա վերահսկել իրավիճակը: Մենք կարծում ենք, որ Սիրիայի նկատմամբ ցանկացած հարձակում ամբողջ տարածաշրջանով մեկ ու նրա սահմաններից դուրս քաոս կսփռի»:

Միքդադը հայտարարել է նաև, որ Թուրքիան և Հորդանանը պետք է երկու անգամ մտածեն, մինչև կորոշեն մասնակցել Սիրիայի դեմ գործողություններին:

Այս խորագրի վերջին նյութերը