Լրահոս

04.09.2013 16:14


Եվրամիությունը Հայաստանից բացատրություն է պահանջում

Եվրամիությունը Հայաստանից բացատրություն է պահանջում

«Եվրամիությունը պաշտոնական Երևանից բացատրություն է պահանջում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ կապված»,-Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո խոսնակ Մայա Կոսյանչիչը։ «Հայկական կողմից բացատրություն ստանալուց հետո կարող ենք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Էշթոնի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդւպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, չնայած մինչ այդ հայտարարվում էր, որ Հայաստանը Վիլնյուսում կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը