Լրահոս

04.09.2013 17:15


Բաղդադում հնչած պայթյունների հետևանքով ավելի քան 60 մարդ զոհվել է

Բաղդադում հնչած պայթյունների հետևանքով ավելի քան 60 մարդ զոհվել է

Նախօրեին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հնչած պայթունների և կրակահերթի հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և վիրավորումներ։ Այս մասին հայտնել են Իրաքի իշխանությունները:

Տասից ավելի ականապատված մեքենաներ պայթել են քաղաքի յոթ տարրբեր հատվածներում՝ մեծ մասամբ շիա մահմեդականներով բնակեցված թաղամասերում:

Բացի այդ, քաղաքի հարավային մասում 7 մարդ գնդակահարվել է անհայտ անձանց կողմից:

Նշենք, որ տասնյակ զոհերով այս կարգի հանցագործություններ Իրաքում տեղի են ունենում մի քանի օրը մեկ պարբերականությամբ: Միայն օգոստոսին հարձակումների հետևանքով զոհվել է 800 մարդ, հիմնականում մայրաքաղաք Բաղդադում և նրա արվարձաններում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013թ. ընթացքում միջկրոնական հակամարտության սրման հետևանքով 2013թ. սպանվել է 5000 մարդ, 12 000 մարդ վիրավորվել է:

Այս խորագրի վերջին նյութերը