Քաղաքական

04.09.2013 14:09


«Սերժի՛կ, հեռացի՛ր». ցուցարարները նստել են Բաղրամյան պողոտայի մեջտեղում

«Սերժի՛կ, հեռացի՛ր». ցուցարարները նստել են Բաղրամյան պողոտայի մեջտեղում

Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ նախագահական նստավայրի մոտ այս պահին բախում է տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, այնտեղ հավաքվածներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ երեկ Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանըՄաքսային միությանը միանալու վերաբերյալ։

Ցուցարարները բղավել են՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Ազատ, անկախ Հայաստա՛ն», «Դավաճաննե՛ր», «Սերժի՛կ, պուծինկա՛»։ Իսկ երբ բողոքի գործողության մասնակիցները ցանկացել են անցնել նախագահական նստավայրի մոտ, ոստիկաններն արգելել են և ցուցարարներին հրել դեպի դիմացի մայթը։

«Դրոշից ես հա՞ վախենում, նախագահդ կքոռանա՞ սրանից»,–վրդովվել է Հայաստանի դրոշը պարզած ցուցարարներից մեկը։

Այժմ բողոքի գործողության մասնակիցները նստել են Բաղրամյան պողոտայի մեջտեղում։ Երթևեկությունը խափանվել է։ Բողոքի գործողության մասնակիցներից մի քանիսին ոստիկանները բերման են ենթարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը