Լրահոս

17.07.2009 17:36


Հանդիպում ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ

Հանդիպում ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ

Հուլիսի 17-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի և ԵԱՀԿ պատվիրակության անդամների հանդիպմանը քննարկվեցին իրավապահ մարմինների, մասնավորապես ոստիկանական համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենք իրականացնում են համայնքային ոստիկանության և այս ոլորտի կրթական բարեփոխումների ծրագրեր՝ նպատակ ունենալով ոստիկանության գործունեությունը դարձնել էլ ավելի թափանցիկ, զարգացնել հասարակություն-ոստիկանություն փոխվստահությունը, որպեսզի ծառայությունը ժողովրդին դառնա ավելի արդյունավետ: Ժողովրդավարական այդ բարեփոխումների գործում ԵԱՀԿ ներկայացուցիչները կարևորել են խորհրդարանական վերահսկողության և ոլորտի օրենսդրական բարեփոխումների խնդիրը:

Հ. Կարապետյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի աշխատանքները ոստիկանական համակարգի բարեփոխումների գործում: Նա առաջնային  է համարել ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև հոգեբանական խոչընդոտների վերացումը, ոստիկանության կրթական, ինչպես նաև նյութական խնդիրները,  գործունեության հրապարակայնությունը, փոխվստահության մթնոլորտի ձևավորումը և համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Այս խորագրի վերջին նյութերը