Քննարկվել է հակակարկտային համակարգի ստեղծման ծրագիրը
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետությունում հակակարկտային համակարգի ստեղծման ծրագրի վերաբերյալ:
Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը նման ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ Հայաստանի աշխարհագրական ու բնակլիմայական պայմանները նպաստավոր են մթնոլորտային վտանգավոր երևույթների առաջացման համար, և դրանց վրա ակտիվ ներգործության ամբողջական համակարգի բացակայության հետևանքով գյուղատնտեսությունը մեծ վնասներ է կրում:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդգծելով խնդրի հասարակական, սոցիալական մեծ հնչողությունը, նշել է, որ այն Հանրապետության Նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում է:
Ծրագրի վերաբերյալ հնչած առաջարկությունների, նկատառումների ու դիտողությունների քննարկման արդյունքում խորհրդակցության մասնակիցները հանգել են այն եզրակացության, որ աշխատանքները պետք է կազմակերպել փորձնական տարբերակով. եղած հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելով իրականացնել պիլոտային ծրագրեր, գնահատել դրանց առավելություններն ու թերություններն, որից հետո միայն խոսել համալիր ծրագրի մասին: