Վ. Պուտին. «Պետք է սպասել ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությանը»
«Associated Press» գործակալությանն ու ռուսական «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հրատապ հարցերից մեկին՝ Սիրիայի խնդրին։ ՌԴ նախագահը հատկապես կարևորել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ եղած տեղեկատվության ճշգրտության հանգամանքը՝ զերծ ամեն տեսակ սին ենթադրություններից։ Պետք է սպասել ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությանը։ Միայն այդ դեպքում, ըստ Պուտինի, կլինի Ռուսաստանի կողմից համապատասխան արձաքանքը, և կորդեգրվի սկզբունքային կողմնորոշում։
Ըստ նրա՝ Ռուսաստանը չի բացառում, որ կհամաձայնի Սիրիայում ռազմական գործողությանը, սակայն միայն այն դեպքում, եթե ապացուցվի նախագահ Բաշար Ալ-Ասադի մեղքը քիմիական հարձակման մեջ: Պուտինն ընդգծել է, որ դա հնարավոր է միայն ՄԱԿ-ի պատժամիջոցների դեպքում:
«Մարդկանց դեմ զանգվածային ոչնչացման միջոցների կիրառությունը հանցագործություն է։ Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքի նորմերը։ Մենք նույնիսկ պաշտպանում ենք ուժի դիմելու հարցը, սակայն միայն ու միայն գործող միջազգային կարգուկանոնի ու իրավունքի պայմաններում»,–ասել է ՌԴ նախագահը։