Մի հատ Ժիգուլիի տեր մարդ ա լինում, մի օր գնում ա իրա ընկերոջ մոտ, ասում ա, ախպեր, ես ուզում եմ Ռոլս-Ռոյս քշեմ: Ընկերն ասում ա, լավ ցանկություն ունես, չնայած բարդ: Որպեսզի Ռոլս-Ռոյս քշես, պիտի լիքը փող ունենաս, որպեսզի լիքը փող ունենաս, պիտի լավ աշխատանք ունենաս, սեփական բիզնես բացես, ահագին տանջվես, տարիներ անցնեն, բայց որ հիմիկվանից մի հատ ծրագիր ունենաս, սկսես գործել, մի օր կհասնես նպատակիդ, եթե նպատակդ իրական ա: Էս ժիոգուլիի տերն ընկերոջը լսում ա, նեղվում ա, ասում ա, չէ ապեր, դու փաստորեն դեմ ես, որ ես Ռոլս Ռոյս ունենամ, ու առհասարակ դու Ռոլս-Ռոյսի հետ չունես, դու ատում ես Ռոլս Ռոյսը, դու Ժիգուլու գործարանի ագենտ ես, ուզում ես, որ ես ամբողջ կյանքս Ժիգուլի քշեմ, իսկ ես հենց հիմա պիտի Ռոլս-ռոյս քշեմ, գնալու եմ Ժիգուլսի ծախեմ, պարքտեր անեմ, Ռոլս-Ռոյսս առնեմ: Ընկերն ասում ա, դու գիտես, բայց տես ունեցածդ էլ չկորցնես, տունդ էլ գան ձեռիցդ առնեն: Սա, թե դու ուրեմն ընդհանրապես իմ լավը չես ուզում, ուզում ես տունս էլ առնեն ձեռիցս, դու ինձ էլ ի՞նչ ընկեր, շները քեզ ընկեր, ես գնացի: Գնում ա, Ժիգուլին ծախում ա, պարտքեր ա անում խելքից դուրս, ունեցած-չունեցածը գրավ ա դնում, վերջը տակ ա տալիս, պարտքերի տակից դուրս չի կարում գա, պարտատերեը գալիս տունը ձեռից առնում են, ամեն ինչ ձեռից առնում են, սա մնում ա փողոցում, դատերի մեջ, մի ահավոր վիճակ....: Էս ընկերը լսում ա, գալիս ա մոտը, թե բա այ ախպեր, էս ինչ արիր, ասո՞ւմ էի չէ, սա որ ընկերոջը տեսնում ա լրիվ ա կատաղում, ասում ա՝ սաղ քո նավսն էր, արա, էնքան կռացիր, չկարողացա ես իմ մուրազին հասնեմ, էդ պարտատերերին էլ հաստատ դու ես սովորացրել, որ գան իմ ձեռից ունեցածս խլեն, որովհետեւ դու Ժիգուլու գործակալ ես: ......Հայկական Իրապատում Հեքիաթներ, հատոր առաջին եւ վերջին: Թու բի քանտինիունգ: )
Հրանտ Տեր–Աբրահամյան.

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201950937479294