Ազգային ավիացիոն միավորման նախագահ ԴմիտրիԱդբաշյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ օդային փոխադրամիջոցներն ամենաանվտանգն են.
-Տարվա կտրվածքով՝ ամբողջ աշխարհում ավիացիայի «մեղքով» զոհվում է մոտավորապես 800 մարդ։ Իսկ իրենց սեփական լոգարաններում լոգանք ընդունելիս զոհվում է 1200 մարդ։ Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվում են իրենց խոհանոցներում կամ ճանակապարհն անցնելիս։ Միայն ավտովթարների պատճառով Ռուսաստանում ամեն տարի զոհվում է 35 հազ. մարդ՝ 3 անգամ ավելի շատ, քան ամբողջ Աֆղանստանի պատերազմի ժամանակ։
Դ. Ադբաշյանը նաև նշել է, որ ԱՊՀ երկրներում թռիչքային անվտանգությունը բավական վատթար վիճակում է։
-Թռիչքային անվտանգությունը 8 անգամ ավելի ցածր է, քան ամենահետամնաց աֆրիկյան երկրում։ Պատճառը թանկացած նավթն է, ճգնաժամը, այն, որ սովետական դպրոցն անցած փորձառու օդաչուները շարքից դուրս են գալիս, նրանց փոխարինում են երիտասարդները,- ասել է նա՝ հավելելով, որ, օրինակ, օդաչու դառնալ ցանկացող աշակերտներից մեկը զարմացել է՝ իմանալով, որ բացի «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայից, նաև Վոլգա գետ գա։
Ի դեպ, ավիավթարի ամենաառաջին զոհը Օտտո Լիլիենտալն է եղել, ով 1896թ. օգոստոսին թռչելով սեփական ուժերով պատրաստած սարքով՝ վթարի է ենթարկել։
Օդային տրանսպորտն ամենաանվտանգն է
Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ օդային փոխադրամիջոցներն ամենաանվտանգն են.
-Տարվա կտրվածքով՝ ամբողջ աշխարհում ավիացիայի «մեղքով» զոհվում է մոտավորապես 800 մարդ։ Իսկ իրենց սեփական լոգարաններում լոգանք ընդունելիս զոհվում է 1200 մարդ։ Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվում են իրենց խոհանոցներում կամ ճանակապարհն անցնելիս։ Միայն ավտովթարների պատճառով Ռուսաստանում ամեն տարի զոհվում է 35 հազ. մարդ՝ 3 անգամ ավելի շատ, քան ամբողջ Աֆղանստանի պատերազմի ժամանակ։
Դ. Ադբաշյանը նաև նշել է, որ ԱՊՀ երկրներում թռիչքային անվտանգությունը բավական վատթար վիճակում է։
-Թռիչքային անվտանգությունը 8 անգամ ավելի ցածր է, քան ամենահետամնաց աֆրիկյան երկրում։ Պատճառը թանկացած նավթն է, ճգնաժամը, այն, որ սովետական դպրոցն անցած փորձառու օդաչուները շարքից դուրս են գալիս, նրանց փոխարինում են երիտասարդները,- ասել է նա՝ հավելելով, որ, օրինակ, օդաչու դառնալ ցանկացող աշակերտներից մեկը զարմացել է՝ իմանալով, որ բացի «Վոլգա» մակնիշի ավտոմեքենայից, նաև Վոլգա գետ գա։
Ի դեպ, ավիավթարի ամենաառաջին զոհը Օտտո Լիլիենտալն է եղել, ով 1896թ. օգոստոսին թռչելով սեփական ուժերով պատրաստած սարքով՝ վթարի է ենթարկել։
Զոհվելուց առաջ նա ասել է՝ զոհեր պե՛տք է տրվեն։
7or.am