Աշխարհ

04.09.2013 09:03


Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունները պետք է ավարտված լինեն 90 օրվա ընթացքում

Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունները պետք է ավարտված լինեն 90 օրվա ընթացքում

Բուռն քննարկումներից հետո ԱՄՆ Սենատում վերջնական տեսքի է բերվել բանաձևի նախագիծը, որը Վաշինգտոնին լիազորում է ռազմական ուժ կիրառել Սիրիայի դեմ։ Վերջնական քվեարկությունը նախատեսված է այսօր՝ սեպտեմբերի 4-ին։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Ըստ բանաձևի՝ Կոնգրեսի հավանությունը ստանալուց հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի դեմ 60 օրվա ընթացքում ռազմական ուժ կիրառելու հրաման պետք է արձակի: Նշյալ ժամկետը 30 օրով կարող է երկարացվել: Ըստ այդմ՝ Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունները պետք է ավարտված լինեն 90 օրվա ընթացքում։ Բանաձևն արգելում է Սիրիայում օգտագործել Միացյալ Նահանգների ցամաքային զորքերը։

Այս խորագրի վերջին նյութերը