Լրահոս

04.09.2013 08:51


Սերժ Սարգսյանի «շնորհիվ» Հայաստանը բոլոր կողմերից ենթարկվելու է ճնշումների

Սերժ Սարգսյանի «շնորհիվ» Հայաստանը բոլոր կողմերից ենթարկվելու է ճնշումների

Սերժ Սարգսյանի` Մաքսային միության վերաբերյալ այսօրվա հայտարարությունը փաստացի նշանակեց, որ Սերժ Սարգսյանը «գցեց» եվրոպացիներին: Ֆյուլլեն խոսք էր տվել, որ ասոցացման պայմանագրի չստորագրման պարագայում իրենք դատի կտան Սերժ Սարգսյանին: Տեսնենք, տեսնենք…
Եթե Սերժ Սարգսյանն առաջնորդվեր ոչ թե «օրվա կուրսով», այլ երկրի շահերով, ապա նա կհասկանար, որ մենք պարտավոր ենք վարել կոմպլեմենտար քաղաքականություն, ռուսների հետ ռազմավարական գործընկերություն, քանզի ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգության համակարգի կարևորագույն գործընկերը: Միաժամանակ, երկրի ներսում կհաստատվեին եվրոպական «համամարդկային» արժեքներ` ազատ և մրցակցային տնտեսություն, խոսքի ազատություն և այլն:
Սերժ Սարգսյանի այս որոշումը կհանգեցնի նրան, որ Արևմուտքը թե քաղաքական, թե տնտեսական լծակներով կսկսի ճնշել Հայաստանին, իսկ ՌԴ-ն իր հերթին կփորձի ճնշել ՀՀ-ն: Փաստացի, ունենք մի իրավիճակ, երբ մեկ մարդու պատճառով տուժում է ամբողջ հանրապետությունը: Հետևաբար, այս իշխանությունները պետք է հեռանան քաղաքական «թատերաբեմից»:
Հ.Գ. Թող «արևմտամետները» չտխրեն, իսկ «ռուսամետները» չուրախանան, քանզի Սերժ Սարգսյանի իշխանության պարագայում տարբերություն չկա` ՌԴ, թե Եվրոպա, ընդհանուրն այն է, որ պետականամետ քաղաքականություն չի լինի. կիշխեն օրվա կուրսը և «գիշերային» որոշումները:

Բենիամին Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը