Հայաստանն արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կնքելու հնարավորությունը. ԵՄ նախագահող
Հայաստանը արգելափակեց ԵՄ-ի հետ Ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիրը կնքելու հնարավորությունը՝ ընտրելով Ռուսաստանի հետ Մաքսային միության տարբերակը:
Այդ մասին հայտարարել է ԵՄ նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը Frence-Presse գործակալությանը։
«Մենք հարգում ենք ցանկացած երկրի ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ ընտրել երկու կազմակերպությունները՝ տարբեր մաքսային քաղաքականությունների պատճառով: Դրանք անհամատեղելի են», – նշել է նա։
Հիշեցնենք, որ մինչ այս մեր երկրի իշխաությունները հայտարարում էին ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ առևտրի մասին պայմանագիրը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության համաժողովի ընթացքում ստորագրելու մասին։
Իր հերթին իր թվիթերյան էջում Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը գրել է. "Թվում է, որ Հայաստանը կասեցնում է ԵՄ-ի հետ Ազատ առևտրի գոտի մտնելու բանակցույթունները ու գնում Ռուսաստանի հետ ինտեգրման: 180 տոկոսով շրջադարձ":