Լրահոս

17.07.2009 16:39


Լյուդմիլա Սարգսյան. «Մադրիդյան սկզբունքները պարտվողական են մեզ համար»

-Եթե Մադրիդյան սկզբունքները պաշտպանվում  և ստորագրվում է նորացված ձևով, որի մասին մենք բացարձակ տեղեկություն չունենք, ուրեմն ես կարող եմ ասել, որ դրանք պարտվողական են մեզ համար։ Մեր իշխանությունները գովերգում են այդ փաստաթուղթը և ասում, թե ամեն ինչ նորմալ է։ Նույնն էլ կատարվում է Թուրքիայում, իսկ դա խոսում է, որ դրանք ի նպաստ Ադրբեջանի են։ Ինչպե՞ս կարող է նույն փաստաթուղթը գոհացնել և՛ հայկական կողմին և,՛ թուրքականին, որը, ինչպես հայտնի է, պաշտպանում է ադրբեջանական կողմին։ Միգուցե սկզբունքների նորացված ձևը Ադրբեջանին ինչ-որ չափով չի գոհացնում, սակայն դա չի նշանակում, թե դրանք ի նպաստ մեզ են,- Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Լյուդմիլա Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել Սուրեն Սուրենյանցի հայտարարությունները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը