Կարծիք

03.09.2013 14:15


Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

«Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

Երբ Վերին Շորժայում այսօր ընդամենը 24 մարդ է ապրում, իսկ Շիրակի մարզի Բաշգյուղ համայնքում վերջին 6 տարում ընդամենը 3 երեխա է ծնվել, իսկ այս տարի գյուղի դպրոց է հաճախել ընդամենը մի աշակերտ, պարզապես ապշել կարելի է, թե ինչի վրա ես ուրախանում, ա՛յ ոչ բարով վարչապետ:
Քո վարչապետության շրջանում մոտ 300 հազար մարդ լքել է Հայաստանը:
Երկիրն արագորեն դատարկվում է, եւ այս ցավալի փաստի պարագայում, շատ հետաքրքիր է իմանալ՝ վաղը ով է օգտագործելու քո կամ ձեր ձեռք բերած սպառազինությունը: Չլինի՞ նրանք, ովքեր խուսափել են բանակում ծառայելուց, բայց արժանացել են «Գարեգին Նժդեհ» մեդալի...

Աղբյուրը՝ https://www.facebook.com/kima.yeghiazaryan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը