Լրահոս

03.09.2013 20:15


Իվանիշվիլին վերահաստատել է քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը

Իվանիշվիլին վերահաստատել է քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նամակով դիմել է երկրի հանրությանը՝ կրկին նշելով, թե հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո մտադիր է հեռանալ քաղաքականությունից։ «Ես կհեռանամ այն ժամանակ, երբ վստահ կլինեմ, որ ոչ ոք և ոչինչ չի կարող հարկադրել մեզ փոխել մեր ընտրած ուղեգիծը, երբ վստահ կլինեմ, որ երկիրը կայուն զարգանում է»,–ասել է Իվանիշվիլին՝ խոստանալով ավելի ուշ նշել իր հեռանալու կոնկրետ ժամկետը։ Նա ընդգծել է, թե ավարտված է համարում վարչապետի և դաշինքի առաջնորդի իր գործառույթները։

Այս խորագրի վերջին նյութերը