Արմեն Աբրահամյան. «Մենք համաձայն ենք, որ բնիկ ժողովուրդներն ունենան ստիպողական միջազգային օրենքներ»
-Հասկանալի է, որ Արցախի հարցը շատ կարևոր է, բայց Ադրբեջանի հայության հարցը ևս կարևոր է,-«Տեսակետ» մամուլի ակումբում ասել է «Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդ» կազմակերպության հիմնադիր անդամ Արմեն Աբրահամյանը։-Ինձ համար կարևոր է, որ մենք պաշտպանենք մեր մշակույթը, մեր հին գիտելիքները և մեր գենետիկ բնության ռեսուրսներն ու հարստությունը։ Դրանք այն հատկանիշներն են, որ կարող են ներկայացնել մեզ որպես հայ։
Հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի խորհրդաժողով, որտեղ Արմեն Աբրահամյանը ելույթ է ունեցել՝ ներկայացնելով. «Մենք համաձայն ենք, որ բնիկ ժողովուրդներն ունենան ստիպողական միջազգային օրենքներ՝ իրենց մշակութային հարստությունը պաշտպանելու համար»։ Բանախոսը նշել է, որ իր ելույթից հետո անմիջապես հետո ելույթ է ունեցել Ադրբեջանի դեսպանը և ասել, թե իրենք էլ հուշարձաններ ունեն, և այդ պատճառով համաձայն են այդ օրենքներն ընդունելուն։
Արմեն Աբրահամյանն ասել է, թե իրենց կազմակերպությունը դեռևս Հայասատնում գրանցված չէ, այլ գրանցված են ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների համագումար» կազմակերպության մեջ։

7or.am