Լրահոս

03.09.2013 13:55


Արեգ Գևորգյան. «Լֆիկը այսօր զբաղված է պարզ ինքնապաշտպանությամբ»

Արեգ Գևորգյան. «Լֆիկը այսօր զբաղված է պարզ ինքնապաշտպանությամբ»

Մի փորձեք սթափեցնել Լֆիկի կողմնակիցների ճնշումների միջոցով: Ճնշումների գործում լֆիկներից ու սերժիկներից ուժեղը չկա:
Ցավալի է հետևել փակ շուկայի շուրջ ընթացող իրադարձություններին
Ֆեյսբուքում արդարցիորեն քննադատության առաջնային թիրախ են դարձել այն մարդիկ, որ ներակայանում են իբրեև շուկայի տեսքի պահպանման կողմնակիցներ:

Սակայն միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ Հայաստանում ձևավորված խուլիգանական, գողական բարքերով առաջնորդվող իշխանությունը և դրա հետևանքով հաստատված ծանրագույն սոցիալական իրավիճակը անխուսափելի են դարձնում վաճառվողների, ստրկությամբ իրենց գոյատևումը պահպանողների առկայությունը երկրում: Չի կարելի բոլորից պահանջել հերոսություններ: Իսկ նման իրավիճակում ռեժիմից սնվողի համար դրան դիմադրելը հերոսություն է: Հասարկությունը չի կարող լինել սպարտացիների զորաբանակ, այն իհարկե ունի իր բազմաթիվ թույլ օղակները, որոնք չեն կարող դիմադրել իշխանական բռնաճնշումներին` ֆիզիկական բռնության ենթարկվելուն, բանտարկվելուն, կամ գործից ազատվելուն:

Լֆիկը այսօր զբաղված է պարզ ինքնապաշտպանությամբ, նա ստեղծել է բուֆերային գոտի, որ հարվածները ուղղվեն ոչ թե իր, այլ իբր իրեն աջակցողների ուղղությամբ: Իսկ աջակցողների առկայությունը թանկ հաճույք է: Եթե նման իրավիճակում ռեժիմի ներկայացուցչի կամ ապօրինի շինարարույթան դեմ պայքարը շարունակվի, ապա ինչ-որ ժամանակ անց աջակիցների բանակի վրա ծախսելով հսկայական ռեսուրսներ՝ ռեժիմը կհրաժարվի նման թանկ մեթոդներից, իսկ աջակիցների բանակը` ազատված լինել ճնշումներից, ֆինասնական սնուցման աղբյուրից, բայց ականատեսը լինելով իր շեֆի նահանջին՝ կամ կհրաժարվի հետագայում իր գլուխը թույլ շեֆի համար ցավի տակ դնելուց, կամ ընդհանրապես կհամալրի ռեժիմին դիմադրողների շարքերը: Վերջինը, իհարկե, կախված է քաղաքացիական ակտիվիստների հետևողական բացատրական աշխատանքներից:

Հետևաբար` միակ տրամաբանական և արդյունավետ ճանապարհը ոչ թե վտնագավոր քաղաքացիական բախումների գնալն է, այլ սկզբնական թիրախի համբերատար ռմբակոծումը:

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը