Գրոհայիններն առևանգել են Լիբիայի հետախուզության նախկին պետի դստերը
Նախօրեին գրոհայինների խումբը հարձակվել է ոստիկանության պահակային ծառայության աշխատակիցների վրա՝ առևանգելով Մուամար Քադաֆիի նախագահության օրոք Լիբիայի հետախուզության նախկին պետ Աբդալա աս–Սենուսսիի դստերը։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում գտնվող բանտի մոտ, որտեղ Անուդ Աբդալա աս–Սենուսսին կրում էր 10–ամսյա կալանքի պատիժ կեղծ փաստաթղթերով Լիբիայի տարածք մտնելու համար։