Քաղաքական

03.09.2013 12:18


«Նա գալիս է ճանգռելու, սա բռնում համբուրում է՞». Գալուստ Սահակյանը ոստիկանի համբույրի մասին

«Նա գալիս է ճանգռելու, սա բռնում համբուրում է՞». Գալուստ Սահակյանը ոստիկանի համբույրի մասին

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահ է, որ ակտիվ աշուն է սպասվում՝ հատկապես հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը։ Բայց նաև վստահ է, որ քաղաքական այդ ակտիվությունը չի հանգեցնի իշխանափոխության։

–Սահմանադրական փոփոխություններով չի կարելի անցնել կառավարման խորհրդարանական մոդելին. դա վտանգավոր է մեր պետության համար։ Ճանապարհ չունեցող, պատերազմական երկիր ենք: Մեկը պետք է երաշխավոր լինի,–այսօր հրավիրված ասուլիսում միաժամանակ ընդգծել է Գ. Սահակյանը։

Ինչ վերաբերում է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած բողոքի գործողության ժամանակ ոստիկանի կողմից ակտիվիստներից մեկի պարանոցը համբուրելուն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է։

–Ես այդ տեսանյութում տեսնում եմ քաղաքական դաշտի և մամուլի խեղճությունը, որ նյութի պակասից սկանդալ են սարքել: Ոստիկանին է՛լ բան չէր մնացե՞լ։ Նա գալիս է ճանգռելու, սա բռնում համբուրում է՞։ Ես համբույրը թաքուն պրոցես եմ համարում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը